Ապրիլի 7-ին, Մայրության ու գեղեցկության օրվան նվիրված միջոցառումների շարքում մեծ անակնկալ էր սպասվում նաև Աջափնյակ վարչական շրջանի բնակչուհիներին։ Երևանի քաղաքապետարանի և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի նախաձեռնությամբ, վերջերս բարեկարգված «Ընտանիքի» զբոսայգում կազմակերպվել էր արդեն իսկ ավանդական դարձած գեղեցիկ ջազային համերգ։ Սիրված երգչուհի Արփին և «ՀայՈւեյ» նվագախումբը մեկ ու կես ժամվա ընթացքում նոր ու հետաքրքիր ջազային մոտեցմամբ մատուցեցին ժողովրդական երգերի շարանը՝ անմոռանալի պահեր ստեղծելով շրջակայքում գտնվող իգական սեռի ներկայացուցիչներին։ Պարային ռիթմերը անտարբեր չէին թողել անգամ մեծահասականերին, ովքեր համերգն ունկնդրելու էին շտապել իրենց թոռնիկների հետ:
Օրվա բարձր տրամադրությանը նոր լիցք հաղորդեց հատուկ տոնական օրը վերագործարկված «Ընտանիքի» զբոսայգու գլխավոր շատրվանը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն