▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժասմինի ծննդյան լուսանկարները և վերջինիս ամուսնու շքեղ անակնկալը

Օրերս երգչուհի Ժասմինը մերձմոսկովյան գյուղերից մեկում գտնվող «ШАЛЕ Березка» ռեստորանում տոնել է ծննդյան իր 37-րդ տարդարձը: Երեկոյին ներկա են եղել ինչպես երգչուհու մտերիմ բարեկամները, այնպես էլ` ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչները: Երեկոյի հանդիսավարությունն իր վրա է վերցրել շոումեն, երգիչ Մաքսիմ Գալկինը: Ներկաների ուշադրությունը հատկապես իր վրա է սևեռել տոնական տորթը, որը եղել է աղջկական ոճով: Սակայն Ժասմինի համար իր ծննդյան տարեդարձի ամենահիշարժան պահը եղել է ամուսնու կողմից պատրաստված անակնկալը: Վերջինիս ամուսնինը` Իլան Շորը, կնոջ համար բաց երկնքում կազմակերպել է իսկական կրակե հրավառություն, որը ուղեկցվել է լեգենդար Aerosmith խմբի «Don't Wanna Close My Eyes»  երգով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին