Այսօր «Ժառանգություն» կուսակցությունը հրավիրեց քաղաքական խորհրդի հատուկ նիստ, որին մասնակցում էին շուրջ հիսուն պատվիրակներ Հայաստանի տարբեր մարզերից, այդ թվում՝ ներկայացուցիչներ կուսակցության կանանց խորհրդից և երիտասարդական թևից:
Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահությամբ խորհուրդն ընդլայնված կազմով քննարկեց հանրապետությունում և նրա շուրջ տիրող քաղաքական իրավիճակը՝ ուշադրության կիզակետում պահելով հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունների շեմին ծավալվող զարգացումներն ու հնարավոր տարբերակները: