«Ժառանգություն» կուսակցության հայտարարություն
Մինչ Հայաստանի քաղաքական կուսակցությունները պատրաստվում են 2017-ի գարնանը նախատեսված խորհրդարանական ընտրություններին, ԱԺ երկու գումարումներին խորհրդարանում Հայաստանի ընդդիմությունը ներկայացրած «Ժառանգություն» կուսակցությունը վերածվել է իշխանական հարձակումների առանձնակի թիրախի: «Ժառանգության» վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը եւ քաղհասարակության հետ կապերի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանը մնում են անազատության մեջ` սպասելով դատավարության, որտեղ զանգվածային անկարգություններ հրահրելու շինծու եւ անհիմն մեղադրանքներով նրանց կարող են դատապարտել 4-10 տարի պատժաչափերով ազատազրկման:
Մինչդեռ հասարակությունը լայնորեն տեղյակ է եւ մամուլի անդրադարձերը հաստատում են հակառակ պատկերը. այս անձինք եղել են առաջին գծում` հանդարտեցնելով կրքերը ավելի ագրեսիվ դարձող ոստիկանության եւ ցուցարարների միջեւ: Մեր կուսակցության այս երեք առանցքային գործիչների ձերբակալությունը (եւ հետագա կալանավորումը) կաթվածահարման է ուզում հասցնել մեր գործունեությունը եւ կարող է իմաստազուրկ դարձրել մեր մասնակցությունը առաջիկա ընտրություններին, արդեն այս պահից խեղելով այդ ընտրություններն ընդհանրապես:
Մենք կոչ ենք անում ազատ արձակել «Ժառանգություն» կուսակցության երեք անդամներին, ինչպեսեւ Հանրապետությունում առկա բոլոր քաղբանտարկյալներին: Առանց այս քայլի եւ առաջիկա ամիսներին երկրի քաղաքական կյանքը վերափոխելուն միտված արմատական այլ միջոցառումների, Հայաստանի ընդդիմությունը առավելևս դուրս կմղվի ընտրական գործընթացներից` սահելով դեպի ավելի անկանխատեսելի պայքարի մեթոդներ:
10 օգոստոսի 2016թ. Երեւան