▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ժառանգության» փակ նիստում Արմեն Մարտիրոսյանը փորձել է ապտակել Զարուհի Փոստանջյանին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղի ունեցած «Ժառանգություն» կուսակցության վարչության փակ նիստը շատ թեժ է անցել։ Մեզ հասած տեղեկություններով՝ երբ դրվել է հարցը, թե ինչ ձեւաչափով եւ ում հետ համագործակցելով պետք է մասնակցել ընտրություններին՝ Զարուհի Փոստանջյանը միջամտել է եւ Արմեն Մարտիրոսյանին ասել, որ իր ձեռքերն էլ են Մարտի մեկի արյունով թաթախված, եթե համագործակցում է Վարդան Օսկանյանի ու Սեյրան Օհանյանի հետ։

Այդ պահին Արմեն Մարտիրոսյանը փորձել է ապտակել Փոստանջյանին, սակայն միջամտել է Րաֆֆի Հովհաննիսյանը, որից հետո նիստը ավարտվել է։

Հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը Փոստանջյանին չկորցնելու համար՝ հնարավոր է որոշում կայացնի առհասարակ չմասնակցել ընտրություններին։ Դրան զուգահեռ՝ «Ժառանգության» ղեկավարը հիմա վերջին փորձն է անում «Ելք» դաշինքին, Սեյրան Օհանյանին, Օսկանյանին ու Գագիկ Ծառուկյանին միավորել, եւ եթե այդ նախաձեռնությունը եւս տապալվի, չի բացառվում, որ որոշում կայացվի, առհասարակ, չմասնակցել ընտրություններին։

Այդ դեպքում Արմեն Մարտիրոսյանը կհանգրվանի կամ Սեյրան Օհանյանի, կամ Գագիկ Ծառուկյանի ցուցակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին