Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ողջունել է գագաթնաժողովի հյուրերին Խոնսյու կղզու Միե պրեֆեկտուրայում՝ Իսե տաճարի մոտ:
Նշում են, որ սա Ճապոնիաայում առաջին գագաթնաժողովն է 2008-ին Խոկայդոյում հանդիպոմից հետո: Տաճարում արարողությունից հետո առաջնորդները կուղեւորվեն Կաշիկոջիմա կղզում գտնվող հյուրանոց, որտեղ էլ հենց անցնելու է գագաթնաժողովը:
Լանչի ժամանակ առաջնորդները կխոսեն G7 –ի արժեքների , համերաշխության ու գլոբալ տնտեսության մասին: Առաջիկա հիմգ նստաշրջաններում օրակարգային թեմաներից են լինելու համաշխարհային տնետսական աճի պահպանոմը, ահաբեկչության դեմ պայքարը, փախստականներին վերաբերող հարցերը ու կլիմայի փոփոխությունը, գրում է NHK-ը:
Գագաթնաժողովի արդյունքներով հայտարարությունը հրապարակվելու է մայիսի 27-ին: