▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժաննա Ֆրիսկեն ամուսնանում է

Ըստ ռուսական ԶԼՄ-երից մեկի՝ ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ամուսինը՝ հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելևը, պատրաստվում է ամուսնության առաջարկ անել նրան և արդեն իսկ հացրել է գնել համապատասխան մատանին։

«Դիման պատրաստվում է ամուսնության առաջարկ անել Ժաննային։ Նա արդեն գնել է մատանին։ Ժաննայի համար սա, իհարկե, մեծ անակնկալ է։ Երգչուհու ծնողները շատ հուզված են այս առթիվ, սակայն դեռևս չեն ցանկանում բարձրաձայնել այդ մասին»,- պատմել է ընտանիքի բարեկամներից մեկը:

Հիշեցնենք, որ ներկա պահին Ժաննա Ֆրիսկեն, ով արդեն տևական ժամանակ է, ինչ բուժվում է քաղցկեղի դեմ, գտնվում է Մոսկվայում՝ որդու և ամուսնու մոտ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին