«Մեր երկրում պետական լեզուն հայերենն է: Ինչ վերաբերում է ռուսական կողմի հետ համատեղ ծրագրին, որը պետք է լինի հանրակրթական մակարդակում՝ որոշակի հաստատությունների ձևաչափով, դեկտեմբերին կայացավ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որտեղ արձանագրվեց, որ պետք է քննարկենք կոնցեպտը: Աշխատանքային խումբը ձևավորվել է, մենք ունենք մեր պատկերացումները, թե ինչպիսի համատեղ նախագծի մասին կարող է խոսք լինել»,- անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը՝ կապված Հայաստանում ռուսական դպրոցների բացման հետ, ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Երկրորդ հնարավորությունը, որ քննարկվել է, կապված է Հայաստան ՌԴ քաղաքացիների մեծ հոսքի հետ։ «Մենք ասել ենք, որ պատրաստ ենք քննարկել, եթե այդ քաղաքացիների համար կա կրթության կազմակերպման անհրաժեշտություն»,- նշել է նախարարը: |
Ժաննա Անդրեասյանը՝ ՀՀ-ում ռուսական դպրոցներ բացելու մասին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet