Կառավարության նիստի սկզբում այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ շնորհավորելով նորանշանակ նախարարներին, ապա խոսեց նրանց մասին և իր ունեցած ակնկալիքներից:
«Վարդան Արամյանը ֆինանսական աշխարհում հայտնի անձնավորություն է: Պարոն Մանուկյանը, Մարտիրոսյանը և Առաքելյանը ընտրված են հետևյալ հատկանիշներով` երեքն էլ հանդիսանում են այդ ոլորտների կառավարիչները, համեստ և պարկեշտ մարդիկ են և կառավարության նոր մշակույթի կրող են, մեծ հույսեր ունեմ նրանցից: Ակնկալում եմ ռեալ, համարձակ քայլեր», – նշեց նա:
Կարեն Կարապետյանը նաև առաջին հանձնարարականը տվեց գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանին` խաղողի մթերման գործընթացը կազմակերպելու առումով:
«Ունենք ժանգոտած կառավարման համակարգ: Հանձնարարում եմ կազմակերպել խաղողի մթերման գործընթացը, որն առավել ակտուալ է Աղավնաձոր գյուղում՝ «Վեդի ալկո» ընկերության հետ կապված: Պետք է ամենօրյա հսկողություն, քանի որ ամեն տարի կանգնում ենք այս խնդրի առաջ»: