a1plus.am-ը գրում է, որ Սիսիանում ընթացող եռյակի հանրահավաքին ներկա էր նաև Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը: Վերջինս հաստատել է այն տեղեկությունները, որ քաղաք եկող երթուղիներից ոչ մեկը չի գործում: Քաղաքապետը ավելացրել է նաև, որ շատ հիմնարկներում այսօր աշխատանքային օր է հայտարարվել, որպեսզի աշխատակիցները ներկա չլինեն հանրահավաքին:
Հանրահավաքին ներկաները հայտնել են, որ իրենց բարեկամները չեն կարողացել գալ Սիսիան, քանի որ ճանապարները փակ են, պետավտոտեսուչները ճանապարհներին կանգնեցնում են Սիսիան եկող մեքենաներն ու տուգանում:
Սիսիանցիները նաև հայտնել են, որ առավոտյան իրենց քաղաք է ժամանել նորանշանակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ժողով անցկացրել և բնակիչներին սպառնացել չմասնակցել միտինգին:
Լուրը հաստատել է նաւ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում