Օգոստոսի 23-ին Asekose.am-ի ֆեյսբուքյան խմբում լուսանկար էր տարածվել, որում երևում է մի մեքենա՝ կայանած ճանապարհի հեծանիվների համար նախատեսված հատվածում։
Օգոստոսի 24-ին ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են մեքենան։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Այս մասին նշում են ոստիկանությունից և վարորդներին ևս մեկ անգամ կոչ են անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոններն՝ ընդգծելով, որ ճանապարհային ոստիկանությունը հետևողական է։