▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ժամկետայիններին իջեցրել են արևելյան սահմանի դիրքերից». Կարապետ Պողոսյան

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արևելյան սահմանից ժամկետային զինծառայողներն ահազանգում են, որ իրենց իջեցրել են դիրքերից և փոխարինել 25-օրյա հավաքների մասնակիցներով և մեկնաբանում, որ ամենայն հավանականությամբ հանձնելու են և իրենց իջեցնելը պայմանավորված է առավել թույլ դիմադրություն կազմակերպելու նպատակով։
Բնականաբար ներկա կառավարիչներից ամեն տեսակի ստորություն և դավադրություն Հայաստանի նկատմամբ սպասելի է, բայց այստեղ այլ հանգամանքի վրա եմ ուզում ուշադրություն հրավիրել։
Լուրի իսկությունն ինչքանով է հավաստի, ինչքանով ճիշտ կամ սխալ, այլ խնդիր է, չեմ էլ ակնկալում ՊՆ մեկնաբանությունը, բայց այլևս կա մեկ փաստ՝ ժամկետային զինծառայողը սեփական երկրի ղեկավարին չի դիտարկում որպես գերագույն գլխավոր հրամանատարի, իր թիկունքը պահող և հաղթանակ ապահովողի, այլ նրան վերաբերվում է որպես ստոր դավաճանի, հող հայրենիք հանձնողի, զինվորին թիկունքից խփողի։
Սա այլևս աղետ է, կամ շատ մեծ աղետի նախանշան...»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին