▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճամբարափոխ մականունավորները՝ ՀՎԿ-ի ցուցակում.«Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Շենգավիթի նախկին թաղապետ, նախկին ՀՀԿ-ական Սարգիս Հովհաննիսյանը՝ Կադիլակ Սերոժը, մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակով՝ ռեյտինգային ընտրակարգով:

«Իրավունքի» տեղեկություններով՝ բացի Կադիլակ Սերոժից, ՀՎԿ-ի ռեյտինգային ցուցակում կլինեն ներկայացուցիչներ այլ կուսակցություններից: Ըստ տեղեկությունների՝ «Հայկական վերածնունդի» ցուցակում կփորձեն տեղավորվել որոշ մականունավորներ՝ նախկին ԲՀԿ-ականներ եւ ՀՀԿ-ականներ: Ասել է թե՝ չամբարափոխներն այս անգամ իրենց բախտը կփորձեն Արթուր Բաղդասարյանի հետ:

ՀՎԿ-ում, ըստ լուրերի, կարծում են՝ ճամբարափոխների ռեյտինգայինով առաջադրվելը չի ազդի կուսակցության վարկանիշի վրա եւ «կփրկի» կուսակցությանը ավելորդ խոսակցություններից: Թե ովքեր են նրանք, պարզ կլինի հաջորդ շաաբթ, երբ կհրապարակվի ՀՎԿ-ի ցուցակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին