▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ժամանակին Մխիթարյանից հրաժարվել են ԲԿՄԱ-ն, «Սպարտակը» և «Լոկոմոտիվը». Վալերի Հովհաննիսյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մոսկվայի «Արարատի» նախագահ Վալերի Հովհաննիսյանը պատմել է, թե ինչպես է ժամանակին ցանկացել Հենրիխ Մխիթարյանին տեղափոխել ռուսական ակումբներ:

-Առաջին անգամ ես Մխիթարյանին տեսա Հայաստանի առաջնությունում, երբ նա 18 տարեկան էր: Առաջարկեցի նրան Գիներին: Եվգենի Լեենորովին ինձ ուղարկեց Բաբաևի մոտ: Ես ասացի Բաբաևին. «Վերցրեք նրան երկրորդ թիմի համար: Նա Ձագոևից ուժեղ կլինի»: Լսեցի պատասխանը. «Դժվար թե»:

 Ես գնացի այլ ակումբներ, բայց այնտեղ էլ ինձ մերժեցին. «Սպարտակ», «Լոկոմոտիվ»: Ավելի ուշ Մխիթարյանը կարող էր հայտնվել աստղային Անժիում: Ինձ, որպես գործակալի, այնպիսի գումար առաջարկեցին, որ իմ ջերմությունը սկսեց բարձրանալ:

Անձամբ Հենրիխին 5 մլն եվրո գումար առաջարկեցին տեղափոխության համար, իսկ աշխատավարձը` տարեկան 6 մլն: 25 մլն տալիս էին «Շախտյորին», 15` Հայաստանի ֆուտբոլի ակադեմիային: Ինձ 4 մլն եվրո էին տալիս, չնայած այդ ժամանակ ես նույնիսկ բերանս չէի բացել:

Պարզապես այն բանի համար, որ ես ներկա գտնվեմ բանակցություններին: Այն բանի համար, որ ասեմ. «Հենրիխ, գնացինք Անժի»: Ես նրան ամեն հնարավոր ձևով խնդրեցի, բայց նա ասեց, որ ցանկանում է տեղափոխվել Եվրոպա: Հետո Սպարտակ տեղափոխվելու տարբերակ կար: Նստել էինք ես, Կարպինը, Չելոյանցը և Հենրիխը:

Նրանք Հենրիխին թուղթ տվեցին և ասացին, որ դրա վրա գրի, թե որքան գումար է ցանկանում ստանալ: Հենրիխը չգրեց: Նրան հարցրին. «Այդ դեպքում ինչու՞ ես եկել», իսկ նա ասաց. «Եկել եմ ասելու, որ չեմ ցանկանում խաղալ Սպարտակում»: Նա ասաց, որ ցանկանում է լինել առաջին հայը, ով խաղալու է անգլիական Պրեմիեր լիգայում:

Եթե անկեղծ, ես չէի հավատում դրան: Ես գիտեի, որ նա ուժեղ ֆուտբոլիստ է, բայց ոչ այս աստիճան: Նա ավելի քիչ տաղանդ ունի, քան Մանուչարյանը: Բայց նա այնպիսի աշխատանք կատարեց, որ աճեց ամեն օր,- Հովհաննիսյանի խոսքերն է մեջբերում «Чемпионат.com»-ը:

 

ArmFootball.com

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին