▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճակատագրական քայլեր արել եմ, բայց չեմ զղջում. Մովսես Երեմյան

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է. Դերասան Մովսես Երեմյանն, ում հաճախ հանդիպում ենք սերիալներում, երբեմն նաև ֆիլմերում, գրեթե, բոլորի մոտ տպավորվել է որպես մոդել: Սակայն մեզ հետ զրույցում նա վստահեցրեց, որ ինքը մասնագիտությամբ դերասան է, իսկ մոդելային կարիերայով զբաղվել է ամենաքիչը:

-Կարծեք թե էկրանային, ֆիլմային կյանքը Ձեզ ավելի գրավեց, քան մոդելի մասնագիտությունն, այո՞:

-Իրականում, ես մի քանի օր եմ զբաղվել մոդելի կարիերայով, այն էլ՝ Հայաստանից դուրս: Իսկ այ էկրաններին երևալն ու ֆիլմերում խաղալն իմ մասնագիտությունն է:

-Այսինքն, մասնագիտությամբ դերասա՞ն եք:

-Այո, ու հենց Թատերական ինստիտուտում սովորելու տարիներին ֆիլմում նկարահանվելու առաջին առաջարկը ստացա: Այդտեղից էլ ամեն ինչ սկսվեց:

-Վերջերս Ձեր մասնակցությամբ սերիալն ավարտվեց, այժմ ինչո՞վ եք զբաղված:

-Առայժմ որոշել եմ գործունեությունս շարունակել պարի ասպարեզում: Առաջին մասնագիտության հարցում որոշ ժամանակ դադար կտամ:

-Էկրաններից բավական դրական էմոցիաներ եք փոխանցում: Ինչպիսի՞ն եք իրականում:

-Միշտ ժպտադեմ եմ ու մեղմ:

-Իսկ ի՞նչ նախասիրություններ ունեք:

-Իմ ամենամեծ նախասիրությունը ֆուտբոլն է: Սիրում եմ և՛ խաղալ, և՛ նայել:

-Մովսես, հմայիչ երիտասարդ եք, ու, կարծեք թե, անընդհատ շրջապատված աղջիկներով: Դա Ձե՞ր ցանկությունն է, թե՞ խուսափել չեք կարողանում:

-Չէի ասի, թե անընդհատ շրջապատված եմ աղջիկներով: Բայց երբ այդ կարգավիճակում եմ հայտնվում ու նման գեղեցիկ շրջապատում, ապա դա միանշանակ լինում է իմ ցանկությամբ: Չեմ կարծում, որ աղջիկներից արժի խուսափել (ժպտում է):

-Ձեր անվան կողքին, պարբերաբար, տարբեր աղջիկների անուններ են հայտնվում, բայց կարճ ժամանակահատվածով: Չստացված հարաբերությունների մեջ ո՞ւմ կամ ինչի՞ն եք մեղադրում:

-Կարծում եմ, եթե մի բան արդեն չի ստացվել ու էլ տարբերակներ էլ չկան ինչ-որ բան փոխելու, մեղավորներ փնտրել պետք չէ…

-Կինն ինչպիսի՞ն պետք է լինի, որպեսզի Ձեզ գրավի:

- Առաջին հերթին գեղեցիկ:

-Բնավորությամբ խանդո՞տ եք:

-Այո:

-Ընկերասե՞ր եք:

-Այո:

-Ի՞նչը չեք ների երբեք:

-Դավաճանությունը:

-Կատարե՞լ եք ճակատագրական քայլեր: Կա՞ մի բան, ինչի համար զղջում եք:

-Այո, երևի թե ճակատագրական քայլեր արել եմ, բայց երբեք չեմ զղջում իմ կայացրած որոշումների ու քայլերի համար:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին