▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճակատագրական կետն իմ ամուսնությունն էր, որն ամբողջությամբ փոխեց կյանքս. Արմեն Պետրոսյան

Ճակատագրական կետն իմ ամուսնությունն էր, որն ամբողջությամբ փոխեց կյանքս. Արմեն Պետրոսյանը 42 տարեկան է

 

Life.panorama.am-ը գրում է. Դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը նշում է ծննդյան 42-ամյակը: Կայքը զրուցել է Արմենի հետ:

- Արմեն, արդեն 42. տարիների քանակը որեւէ տրամադրություն փոխո՞ւմ է:

- Այո, արդեն 42: Ինձ համար ոչ մի փոփոխություն չկա, նույնիսկ կարող եմ ասել, որ նոր տարիքում էներգիաս ավելի է շատացել:

-Ամեն տարիք իր հետաքրքրությունն ունի, իր գույներն ու նպատակները: Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր կյանքի այս փուլը:

- Կյանքիս այս փուլն ինձ համար երկրորդ կայացման շրջան է, երբ արդեն ոչ միայն իմ մասին եմ մտածում, այլ նաեւ երեխաներիս ապագայի, քանի որ նրանք արդեն բավականին մեծ են:

-Թվարկեք Ձեր կողմերն ու թերացումները:

-Մատնանշել կոնկրետ լավ կամ վատ կողմեր կդժվարանամ: Ուղղակի վստահ կարող եմ ասել, որ չկա տարիք, երբ մարդ սովորելու բան չունենա: Ես դեռ շարունակում եմ սովորել, եւ համոզված եմ, որ այդ գիտակցումը դեռ երկար կունենամ:

- Հավատո՞ւմ եք ճակատագրին:

-Ես հավատում եմ ճակատագրին: Իմ կյանքի ճակատագրական կետն իմ ամուսնությունն էր, որն ամբողջությամբ փոխեց կյանքս:

-Այսօր հաստատ շատ շնորհավորանքներ կլսեք, ո՞ւմ շնորհավորանքն ու բարեմաղթանքնեք ամենաշատը կարեւորում:

-Ինձ համար ամենակարեւորը երեխաներիս շնորհավորանքն է: Նրանք հատուկ պատրաստվել էին եւ առաջինն ինձ շնորհավորեցին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին