▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իզուր չէր, որ մեկ տարի առաջ ուզում էի արտագաղթել այս երկրից

Մոդել Անիտա Հարությունյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Ուզում եմ խոսել շատերին անհանգստացնող դիմակների թեմայի մասին...
Ուզում եմ հասկանալ արդյո՞ք մեկ ամսից վերջ կդրվի այս կապիկությանը, ուզում եմ հասկանալ՝ մինչև երբ եք շարունակելու զոմբիացնել խեղճ ժողովրդին ու մեր հաշվին ֆինասավորվել այլ տեղերից... և ինչու չէ ֆինասավորվել հենց ժողովրդի գրպանից...ուզում եմ հավատալ, որ կշտացել եք ու մեկ ամսից հետո այլևս վերջ կդրվի ձեր ձեռքով գրված խայտառակ սցենարի զարգացմանը………
Ամոոոոթ է, ուշքի եկեք ու էլ ավելի մի խայտառակեք ձեզ:

Ես լուրջ առողջական խնդիր ունեմ ու ինձ արգելված է դիմակ կրել, ի՞նչ եք անելու, եթե համապատասխան թուղթ չունեմ, քանի որ հիվանդանոցը չի տրամադրում տվյալ թուղթը: Տուգանելո՞ւ եք))) Այո, տուգանելու եք և բազմիցս տուգանել եք!!!!

Օր օրի հետ եմ գնում ու համոզվում, որ մեկ տարի առաջ իզուր չէր, որ ուզում էի արտագաղթել այս երկրից ներկայիս իշխանության պատճառով: Սա էլ հիշեցում բոլոր այն տխմարներին, ովքեր մեղադրում էին ինձ այս որոշման համար: Թողեք ապրենք հանգիիիիստ, դիմակները չեն «փակում» մեր բերանները՝ մենք կարողանում ենք այդպես էլ մեր զզվանքն արտահայտել ձեր բարձիթողի իշխանության մասին...

Հ.Գ. ԱՆՀԱՆԳԻՍՏ ԿԼԻՆԵՄ, ԵԹԵ ՄԵՐ ՅՈՒԲՉԿԱՅՈՎ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ՉԱՆԴՐԱԴԱՌՆԱՄ...Մաշտոցի պուրակի շինարարությունն ի՞նչ փուլում է… Այ կանաչապատում իբրև թե սիրող, բայց կաֆեներ սարքող սուտի քաղաքապետ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին