▲ Դեպի վեր

Հինգշաբթի, 17.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Իտալիայում, հայոց ցեղասպանության 110֊ամյա տարելիցին նվիրված ցուցահանդեսին, Antikyan Gallery-ից ներկայացված են Հենրի Էլիբեկյանն ու Ֆրանչեսկո Դե Ֆլորիոն

Իտալական մամուլն անդրադարձել է  հայոց ցեղասպանության 110֊ամյա տարելիցին նվիրված ցուցահանդեսին , որը բացվել է Տրևիզոյում, ապրիլի 5֊ին, Գայանե Սահակյանի նախաձեռնությամբ և որին Antikyan Gallery-ից ներկայացված են Հենրի Էլիբեկյանն ու Ֆրանչեսկո Դե Ֆլորիոն։

Ռոբեգանի տանը (Casa Robegan) «Լույսի գարուն» խորագրով ցուցահանդեսին վերոնշյալ 2 արվեստագետներից բացի ներկայացված են նաև իտալացի ճանաչված նկարիչ Ֆրանչեսկո Ստեֆանինին և քանդակագործ Մաք Սոլինասը։

««Լույսի գարուն»֊ը Տրևիզոյում հայի , հայկական մշակույթի , պատմության մասին առաջին զրույցը չէ ։ Տրևիզոյում բնակվող մեր հայրենակից Գայանե Սահակյանը մշտապես հայկական արվեստի իր ընտրանին է ներկայացնում իտալացի արվեստասերներին՝ նկարչության , երաժշտության և թատրոնի լեզվով ։

Եվ արդեն երրորդ տարին է , ինչ մեր ցուցասրահը ևս իր գործուն մասնակցությունն է բերում Գայանեի հայրենանվեր ձեռնարկներին»,-նշում է Անտիկյան ցուցասրահը՝ ֆեյսբուքյան էջում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին