Սիցիլիական մաֆիայի երիտասարդ սերնդի ներկայացուցիչները, անտեսելով գաղտնիության ավանդական սկզբունքները, կեղծանուններով գրանցվել են ֆեյսբուքում: Սոցիալական կայքի շնորհիվ նրանք պարբերաբար նոր լուսանկարներ են տեղադրում իրենց շքեղ առօրյայից և հագստից:
Սակայն երիտասարդ մաֆիայի ներկայացուցիչների ֆեյսբուքյան ակտիվությունը չի վրիպել իրավապահ մարմինների ուշադրությունից: Ավելին` վերջիններս վստահություն են հայտնել, որ ինտերնետ-տեխնոլոգիաների միջոցով կարող են հետևել մաֆիայի անդամներին։