▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունները թույլ են իրենց վարած արտաքին քաղաքականությամբ, հզոր` ինքնապաշտպանությամբ

Գյումրիում ընդդիմադիրներից ոմանք հայտարարեցին, թե այսօր իշխանությունը չափազանց թույլ է...

Էհ, եթե թույլ է, էլ ինչու՞ եք հանրահավաքներ անում, բողոքի ալիք բարձրացնում, էլ ինչու՞ եք քննադատում, խոսում իշխանության «հանցագործությունների» մասին: Եթե թույլ է, ինչու՞ եք ժողովրդի աջակցությունը հայցում, ասում, թե խորհրդարանում 40-50 ձայն կարող եք ապահովել...Մի՞թե թույլի դեմ ազգովի են ելնում, պայքարի կոչ հնչեցնում: Թույլին պարզապես խղճում են ու մի թեթև հպումով՝ տապալում...

Չէ, բարեկամներս, իշխանությունները թույլ են իրենց վարած արտաքին քաղաքականությամբ, տնտեսական քաղաքականությամբ, բայց հզոր են ինքնապաշտպանությամբ:

Հզոր են իրենց ձևավորած վարչաձևով ու վարչախմբով:

Հետևաբար, մի թաքցրեք ճշմարտությունը ժողովրդից:

Ժողովուրդը կգա ձեր հետևից, եթե ասեք ճշմարտությունը:

Լևոն Մութաֆյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին