«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ հայտնի Մացոյին, Հակակառուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցանկից հանելը պատահական չի եղել: «Մեզ հասած տեղեկությունների համաձայն, քաղաքական իշխանությունները նրան անձամբ են կանչել և ասել, որ իր անվան շուրջ հանրային հնչեղությունն այնքան մեծ ու բացասական է եղել, որ լավ կլինի նա հանի իր թեկնածությունը և դիմում գրի, ինչն էլ Մնացականյանն արել է: Նշենք, որ դեկտեմբերի 30-ին Բարձրագույն դատական խորհուրդը խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ որոշեց դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնից հանել Մնացական Մարտիրոսյանին՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով: Այսինքն՝ Մնացական Մարտիրոսյանը կշարունակի պաշտոնավարումը որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր ու չի տեղափոխվի հակակոռուպցիոն դատարան»: |
Իշխանությունները դատավոր Մնացական Մարտիրոսյանին անձամբ են կանչել և ասել՝ դիմում գրի
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet