▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունն իտալական գործադուլ է անում

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը տառակերության հետևանք է.

«Ընտրական օրենսգրքի հեղինակներն իտալական գործադուլ են անում: Նրանք տառակերության հանձնարարությունը ստացել են, կատարել: ՀՀ-ում պետք է մեկ ընտրատարածք ու ցուցակ լիներ, իսկ սա բավական է, որ ասենք՝ ԸՕ-ն խոտան է ու հակասահմանադրական: Ես ասել եմ, որ միայն մեծամասնականը կամ միայն համամասնականը թերի է: Պատգամավորների 50 տոկոսն ընտրվելու է  մեծամասնական տարբերակով, սակայան անհրաժեշտ է ունենալ պատգամավորին հետ կանչելու իրավունք: Քաղաքացին իշխանավորի վրա ազդելու մեկ ձև ունի՝ անվստահություն հայտնելը»,-նկատեց Ազատ Արշակյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը համամիտ չէ նշված կետերի հետ, նրա կարծիքով՝ քաղաքացուն լայն հնարավորություն են տվել:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին