▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունն անցել է ցինիկության աստիճանի սահմանը

«Մեր իշխանությունն անցել է ցինիկության աստիճանի սահմանը: Չկա մի գործընթաց, որն ավելի վաղ հնարավոր չէր լինի սկսել: Գազի ու էլեկտրաէներգիայի սակագների իջեցման, կարմիր գծերից ու արագաչափ սարքերից ստացված եկամուտները պետությանն ուղղելու հիմքում ընտրությունից առաջ նախապատրաստվելն է, որից հետո կբացատրեն, թե ինչու ասենք հավելյալ ձայներ հավաքեցին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ հավելելով.

«Օրինակ՝ ինչո՞ւ պետությունն ավելի վաղ կարմիր գծեր չքաշեց կամ արագաչափ սարքեր չտեղադրեց։ Ի՞նչ է, ներկ կամ արագաչափ սարք գնելու փող չի՞ ունեցել։ Ինչո՞ւ է ամենը տվել մասնավորին։ Աշխարհի ո՞ր երկրում է պետական տուրքը կիսվում մասնավորի և արտաբյուջետային ֆոնդի միջև։ Ո՞վ է այսպիսի բան տեսել»:

Արամ Կարապետյանի խոսքով` Սերժ Սարգսյանը հիմա նույնիսկ իր ընտանեկան բիզնեսի վրա է գնում, քանի որ ուրիշին քերթել ու ապահովել բյուջետային մուտքերը գրեթե անհնար է:

Անի Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին