▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունը զայրացած է. եթե Հովիկ Աբրահամյանը մի քիչ էլ խորանա, դա կավարտվի ունեզրկումով.«Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀԿ վերնախավին լրջորեն զայրացրել են հանրապետականից «վտակված», «մայր գետին» միանալու բոլոր հույսերը մարած, Արարատի մարզը մեկընդմիշտ կորցրած Հովիկ Աբրահամյանի վերջին ակտիվացումները՝ քաղաքական մարգինալների միջոցով։

Չնայած Արգամիչն այստեղ, այլուր եւ ամենուր պնդում է, թե ինքն այլեւս չի զբաղվի քաղաքականությամբ, ու իրեն շատ լավ է զգում նոր կարգավիճակում, զի յուր բիզնեսներով է զբաղված, այնուհանդերձ, իշխանությունները շատ լավ գիտեն, թե ինչով է նա «զբաղված» եւ «ումով», ուստի, ասում են, քաղաքական որոշում կա` եթե նա մի քիչ էլ խորանա, ապա նրա իշխանազրկումը կավարտվի նաեւ ունեզրկումով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին