«Հրապարակ»-ը գրում է. «Իշխանությունը որոշել է հայ ժողովրդին «պատրաստել» խաղաղության դարաշրջանին, այդ առաքելությունը վերապահվել է ուժային կառույցներին։ Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մեզ հետ զրույցում պատմեց, որ օրերս մեծ հավաք է կազմակերպվել ոստիկանությունում, ու ղեկավար կազմից հանձնարարականներ են իջեցրել իրենց՝ առ այն, որ գյուղերում, քաղաքներում տեղի իրավապահները պետք է հայտնաբերեն ակտիվիստներին, այն անձանց, ովքեր կարող են խնդիրներ ստեղծել Փաշինյանի որդեգրած կուրսի հետ կապված։ Ասենք, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո կարող են բողոքի օջախներ առաջացնել: Ոստիկանությանը հրահանգվել է նման մարդկանց հետ «աշխատանքներ» տանել, բնականաբար՝ ոստիկանական մեթոդներով»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Իշխանությունը որոշել է հայ ժողովրդին «պատրաստել» խաղաղության դարաշրջանին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet