«Հրապարակ» թերթը գրում է. «Այս իշխանությունը ոչ միայն վիճելի եւ աշխարհի շատ երկրներում մերժված օրենսդրական փոփոխություններ է իրականացնում, այդ թվում` ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման օրենք ընդունեց, այլեւ մարդու իրավունքները ոտնահարող սկզբունքներ է ուզում կիրառել:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը երեկ հայտարարել է, որ պատրաստվում են դատաքննություններ իրականացնել` մեղադրյալների բացակայության պայմաններում: Ասել է, որ 2 անձի գույքի վրա արգելանք են դրել. «Սպասում ենք մեղադրյալի բացակայության պայմաններում հեռակա վարույթը կարգավորող քրեադատավարական նորմերի կիրառելիության վերաբերյալ վճռաբեկ դատարանի դիրքորոշմանը՝ գործերը մեղադրական եզրակացությամբ դատախազին ուղարկելու համար»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում