▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությանը հիմա հայհոյանքի փոխարեն անիծում են.ահա, այսպիսի փոփոխություն

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը վերջին 25 օրերի ընթացքում շրջել է շուրջ 4000 կիլոմետր, եղել է մոտ 85 համայնքում.

«Ժողովրդի մոտ սկզբում անվստահությունը շատ մեծ էր, հետո քիչ-քիչ սկսեցին ակտիվանալ: Սա այն զանգվածի մասին է, ովքեր անընդհատ ասում էին, որ մեկ է՝ ամեն ինչ կեղծվելու է, հետո հասկացան, որ պետք է գնալ ու քվեարկել՝ «ոչ»: Նրանք հասկացել են, որ գյուղապետին կարող են ասել «այո» ու «ոչ» քվեարկել, վերցնել կաշառքն ու «ոչ» ասել: Ավելին՝ ժողովրդի մեջ կա լուրջ վիրավորվածություն. նրանց չեն տվել փոփոխված Սահմանադրության օրինակներից: Մարդիկ, եթե առաջ հայհոյում էին, հիմա անիծում են»,-նկատեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է նոր Սահմանադրությանը, ապա Արամ Մանուկյանի կարծիքով, միակ պատճառը իշխանության պահպանումն է, իսկ մնացածը բլեֆ է:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին