«Քաղաքացիական հասարակության խաղաղ շերտի ոչ այնքան անհայտ ներկայացուցիչները պետք է փորձեն խոսել «Սասնա Ծռեր» ջոկատի անդամների հետ, այլ հարց է՝ նրանք դա կցանկակա՞ն, թե՝ ոչ: Պետք է համոզել՝ պայքարը շարունակել դատարանում, քանի որ նրանք էլ են ասում, որ չեն ցանկանում՝ արյուն թափվի: Նրանք իրենց պայքարը պետք է շարունակեն դատարանում, ինչի համար երաշխիք պետք է ունենա, որ չեն վերաբերվի իրենց այնպես, ինչպես անմեղ ցուցարարներին, և ամենակարևորը, դատը կլինի արդար ու բաց»,-նման տեսակետ այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՄԻՊ առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:
Մեր այն դիտարկմանը, թե համոզվա՞ծ է, որ մեր դատական համակարգն արդար վճիռ կկայացնի, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց.
«Այն պետություններում, որտեղ նման բաներ են կատարվում, իշխանության փոխզիջումը դա է լինում: Նա պետք է երաշխավորի, որ արդար, բաց դատ է լինելու՝ քաղաքացիական հասարակության ընդգրկումով»:
Անի Կարապետյան