▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանության մոտ աշխատում է խուժանի հոգեբանությունը.Արամ Մանուկյանը՝ Մարտի 1-ի գործի մասին

«Մարտի մեկի բացահայտման գործում առաջընթաց չկա»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը: Պատգամավորի խոսքով՝ 2013 թվականից հետո ՀՀ Կառավարությունը դեռևս չի պատասխանել ՄԱԿ-ին՝ կապված 2 հարցի հետ.

«Ի՞նչ է արել Կառավարությունը Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների առողջապահական, հոգեբանական, ֆինանսական փոխհատուցման համար, և երկրորդ՝ ի՞նչ պատիժ են ստացել կազմակերպիչներն ու իրականացնողները: Իշխանությունն ակնհայտ գնում է ծածկելու, հետաձգելու մոռացության տալու ճանապարհով: Եթե նամուսով իշխանություն լիներ, այս հարցրերը վաղուց պատասխաններ կունենային: Նրանց մոտ աշխատում է ոչ թե բարոյականությունը, խոհեմությունը, այլև խուժանի հոգեբանությունն ու հանցագործի տրամաբանությունը»,-նկատեց Արամ Մանուկյանը՝ հավելելով.

«Մեր խմբակցությունն օրենքի նախագիծ է ներկայացրել, այն է՝ հիշատակի օրերի թվում ևս մեկն ավելացնել. «2008 թ-ի Մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային պայքարի օր»:

ՀԱԿ պատգամավորը տեղեկացրեց, որ վաղը ժամը 18:00-ին հավաք-երթ կանցկացնեն «Նոր Հայաստան»-ի ու ՀԺԿ-ի հետ։

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին