▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանության գլխա­վոր խնդիրն այն է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվեն այս տարի՝ մինչև ձմեռ

«Ժողովուրդ» թերթի տեղեկու­թյուններով՝ իշխանությունը շտապում է հնարավորինս շուտ ավարտել Ընտրա­կան օրենսգրքի շուրջ քննարկումներն ու սեպտեմբերին հասնել դրա վերջնա­կան տարբերակով ընդունմանը:

Գլխա­վոր խնդիրն այն է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվեն այս տարի, մասնավորա­պես՝ մինչև ձմեռ: Սա այն պատճառով, որ թավշյա հեղափոխության շնորհիվ ձեռք բերված վարկանիշն ու քաղաքա­կան առումով հասարակության կողմից ստացված լայն աջակցությունն ամ­րագրվի, և հեղափոխությունը վերջնա­կան հաղթանակի հասցվի:

 

 

 

 

 

 

 

 

 

Պետք է նշել, սակայն, որ մյուս կողմից ընտրու­թյուններն այս տարի անցկացնելու հեռանկարը նախկին իշխանության՝ ՀՀԿ-ի համար բոլորովին ցանկալի չէ օր օրի կատարվող բացահայտումների ֆոնին: Եվ պատահական չէ, որ ՀՀԿ տարբեր ներկայացուցիչներ փորձում են ամեն կերպ հետաձգել ԸՕ ընդունումը:

Չնայած, եթե անկեղծ լինենք, ՀՀԿ-ի դեմ հա­սարակական դժգոհությունները հաշվի առնելով, դժվար չէ ենթադրել, որ օրե­ցօր նրանք կորցնում են ԱԺ-ում հայտն­վելու շանսը»:

Մանրամասն թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին