▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանության գալու ժամանակ Արարատ լեռը ՔՊ-ի խորհրդանիշն էր, և այսօր էլ պահպանվում է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Կուսակցության խորհրդանիշն է ձեռքսեղմում: Ձեռքսեղմման պատկերի ուրվագիծը նմանվում է Արարատ լեռան ուրվագծին»,- սա հատված է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրությունից, որտեղ Նիկոլ Փաշինյանն ու իր երիտթիմակիցները նկարագրում են ՔՊԿ խորհրդանիշը:

Կանոնադրության հաստատումից տարիներ անց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արարատ լեռը մերը չէ, մեր խորհրդանիշը որևէ դեպքում չի կարող դառնալ, և որ ՀՀ ամենաբարձր գագաթը Արագած լեռն է:

Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները Արցախը բարեհաջող կերպով հանձնել են, ԱԳ փոշեծծիչի վարկը մարել են եւ «ապագաները ապահովել»։

Հիմա թերևս մի փոքրիկ հարց է մնացել ՔՊ-ի համար՝ Արարատ լեռը՝ որպես խորհրդանիշ, պետռեգիստրով հանել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրությունից և ապրել գոհ ու երջանիկ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին