▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանության էժան հնարքները

Այսօր Հրազդանում, Եռյակի հանրահավաքի առաջին շարքերում կանգնած 5-6 կանայք անընդհատ աղմկել են՝ ընդհատելով ելույթները եւ պահանջելով, որ քաղաքական գործիչները հեռանան:
«Հեռացեք, Սերժը պիտի մեր նախագահը լինի, ինքն ա ամենալավ նախագահը, եկել, մեզ խառնում եք, բոլորդ ձեր շահն եք հետապնդում»,- բղավել են կանայք՝ նշելով, որ պատերազմական իրավիճակում գտնվող երկիրը կարող է ղեկավարել միայն ներկայիս նախագահը։
Պարզ է՝ այս կանայք ինքնաբուխ չեն եկել հանարահավաքի ու ոչ էլ՝ վառվում են Սերժ Սարգսյանի սիրուց:
Այս գռեհիկ ու վուլգար ՙՙբետեռներին՚՚ գործուղել է տեղական իշխանությունը՝ ՙՙվերևներին՚՚ հաճոյանալու նպատակով:
Ցավոք, այսքան է իշխանության ֆանտազիան:
Ավելի լավ կլինի, որպեսզի, ասենք, ՀՀԿ Հրազդանի կառույցը փորձի հանրահավաք կազմակերպել՝ սահմանադրական բարեփոխումներին աջակցելու օրակարգով ու զոռով մարդկանց հրապարակ չբերի:
Օրինակ, ինձ անկեղծորեն հետաքրքիր է, թե քանի հրազդանցի է հետաքրքված սահմանադրական փոփոխություններով:

Սուրեն Սուրենյանց
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին