«Հրապարակ» թերթը գրում է․ «ԱԺ նախագահի՝ Մոսկվա գործուղման ընթացքում նրա պարտականությունները կատարող փոխխոսնակ Հակոբ Արշակյանը երեկ պատգամավորներին պարգևատրելու կարգադրություն է ստորագրել՝ «ՀՀ ԱԺ պատգամավորներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածի», սակայն ո՛չ հավելված կա և ո՛չ էլ պարզ է, թե որ պատգամավորներին, որքան ու ինչի համար են պարգևատրում։ Ընդդիմադիրները մեզ ասացին, որ իրենք չեն ստացել պարգևավճար, ավելին` իրենց աշխատավարձն ամեն ամիս խիստ կրճատված է փոխանցվում` բացակայությունների հիմքով: Իսկ թե ինչու է ԱԺ ղեկավարությունը պարգևատրում իշխանական պատգամավորներին, ովքեր նիստերի օրակարգն արագ գլխառադ են անում, մի քանի ժամում սպառելով բոլոր հարցերը՝ հեռանում, գիտեն միայն իրենք՝ ՔՊ-ականները»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ |
Իշխանական պատգամավորները հերթական պարգևավճարները կստանան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet