«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե նոր խորհրդարանի, անգամ նոր կառավարության հետ կապված լուրջ ամբիցիաներ ու սպասումներ ունեցող ԲՀԿ նախընտրական շտաբի պետ Իշխան Զաքարյանը խորը ֆիասկո է գրանցել ապրիլի 2-ի ընտրություններում՝ հարազատ ծննդավայրում՝ Արարատի մարզի Լանջազատ գյուղում:
ԲՀԿ-ն այստեղ ունեցել ՝ նաեւ տեղաբնակ ռեյտնգային թեկնածու, իսկ Իշխան Զաքարյանը՝ մեծ ազգ ու տոհմ, այդ թվում՝ եղբայր, որը հսկայական հողատարածքների սեփականատեր է:
Այդուհանդերձ, երեքը՝ մեկին պարտվել են Լանջազատի ՀՀԿ-ական գյուղապետին, ինչն էլ խորը տարակուսանք է առաջացրել ԲՀԿ-ում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում