168.am-ը գրում է, որ «168 Ժամ» թերթին տված բացառիկ հարցազրույցում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը պատասխանել է հարցին, թե ի՞նչ միջոցներով է կառուցել իր առանձնատունն և թե ինչո՞ւ են նրա ձեռքբերումներն ասոցացվում ամերիկահայ գործարար Ալբերտ Բոյաջյանի անվան հետ: «Ալբերտ Բոյաջյանն իմ լավագույն ընկերներից է: Հիանալի մարդ, ընտանիքիս բարեկամ, ով, արդեն մի քանի տարի է, Հայաստան ժամանելուց ոչ թե հյուրանոց է գնում, այլ ապրում է իմ տանը, քանզի մեր բարեկամական հարաբերություններն ավելի քան 15 տարվա պատմություն ունեն: Իմիջիայլոց` այն տանը, որը կառուցվել է Ալբերտ Բոյաջյանի իսկ աջակցությամբ»:
Այլ մանրամասներ` սկզբնաղբյուր կայքում
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթում: