▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխան Զաքարյանը նոր սկանդալային բացահայտումներ է ներկայացրել Սերժ Սարգսյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ մարտի 30-ին ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը փաստաթղթերի հաստափոր մի տրցակով գնացել է ՀՀ նախագահի նստավայր։ Բաղրամյան 26-ում նա մի քանի ժամ է անցկացրել, ապա հեռացել է։


Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նա այդ օրը Սերժ Սարգսյանին է ներկայացրել Վերահսկիչ պալատի տարեկան՝ 2013-ի հաշվետվությունը, որտեղ առկա են բազմաթիվ սկանդալային բացահայտումներ։

 

Չի բացառվում, որ Սարգսյանի հրաժարականի վրա ազդեցություն են ունեցել նաև ՎՊ նախագահի ներկայացրած փաստերը, որոնք քողարկելու համար Տ. Սարգսյանը ՎՊ լիազորությունները կրճատող հատուկ օրենք էր մշակել»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին