▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխան Զաքարյանը կառաջադրվի ԲՀԿ համամասնական ցուցակով, իսկ նրա որդին` ռեյտինգային.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթի աղբյուրների փոխանցմամբ` ԲՀԿ շտաբի պետ, ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը կառաջադրվի ԲՀԿ համամասնական ցուցակով, իսկ նրա որդին` Նոր Նորքի թաղապետարանի առեւտրի վարչության պետ Վարդան Զաքարյանը, ԲՀԿ ռեյտինգային ցուցակով` նույն տարածքում:

Ի դեպ, օրենքը թույլ է տալիս Իշխան Զաքարյանին ՎՊ-ից արձակուրդային դիմումով շտաբի պետի պաշտոնն զբաղեցնել, սակայն համամասնական ցուցակում տեղ գտնելու դեպքում նա պետք է հրաժարականի դիմում ներկայացնի:

Ընդ որում, այստեղ առաջանում է նոր խնդիր. իշխանությունները կորոշեն` գործող պառլամե՞նտն է ընդունելու այդ հրաժարականը եւ նոր ՎՊ նախագահ ընտրի, թե՞ գալիք` խորհրդարանական կառավարման պառլամենտը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին