«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս տեղեկացանք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր՝ Վաչիկ Սաղաթելյանի դեմ 2 քրեական գործ կա հարուցված։ Գեղամավանի երկարամյա համայնքապետ Վաչիկ Սաղաթելյանի անունը շրջանառվեց Արմեն Աշոտյանի դեմ հարուցված քրգործով, որտեղ մեղադրանքի հիմքում Բժշկական համալսարանի կողմից տարիներ առաջ Իշխան Սաղաթելյանի հորը՝ Վաչիկ Սաղաթելյանին պատկանող «Ծովասար» հանգստյան տնից սենյակների ձեռքբերումն է։
Իրավապահները համարում են, որ Աշոտյանը փողեր է լվացել՝ իրական արժեքից թանկ գույք ձեռք բերելով։
Իսկ երկրորդ գործը վերաբերում է Վ․ Սաղաթելյանի՝ համայնքապետ աշխատած տարիներին։ Քննչական կոմիտեից մեր հարցին ի պատասխան գրել են․ «Գեղարքունիքի մարզի Գեղամավանի համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքի օրինական շահերին 7 մլն 951 հազար 250 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս պատճառելու արդյունքում անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելու դեպքի առթիվ 2020 թ․ ապրիլի 23-ին ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ 50155120 քրեական գործը:
2020թ․ մայիսի 18-ին Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի նախկին ղեկավարը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ նրան մեղադրանք է առաջադրվել 308-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նախաքննության ընթացքում որպես վկա հարցաքննվել է 2016 թ․ դեկտեմբերի 1-ից 2021 թ․ դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Գեղամավան համայնքը ղեկավարած Վաչիկ Գուրգենի Սաղաթելյանը: Նախաքննությունը շարունակվում է»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում