ermenihaber-ը գրում է. Իսրայելի կառավարությանն առընթեր «Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնը» հրեաներին ուղղված գրավոր հայտարարություն է տարածել: Ըստ թուրքական «turkiyegazetesi.com.tr» լրատվականի՝ Իսրայելի այն քաղաքացիները, ովքեր ծրագրել են առաջիկա տոների և արձակուրդների ընթացքում արտերկիր մեկնել, այդ հայտարարությամբ զգուշացվում են, որպեսզի նրանք զերծ մնան ներքոնշյալ երկրներ այցելելուց, քանի որ դրանք հրեաների համար վտանգավոր գոտիներ են:
«Թուրքիա, Սիրիա, Իրաք, Իրան, Լիբանան, Եմեն, Սաուդյան Արաբիա, Աֆղանստան, Լիբիա, Սուդան, Սոմալի, Բուրկինա Ֆասո, Ինդոնեզիա, Փղոսկրի ափ, Մալի, Մավրիտանիա, Եգիպտոս, Պակիստան, Տոգո, Ալժիր, Ջիբութի, Թունիս, Բահրեյն, հարավային Ֆիլիպիններ, Հորդանան, Քուվեյթ, Քաթար, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ադրբեջան, Մարոկկո, Օման, հարավային Թայլանդ, Քենիա, Նիգերիա, հարավային Հնդկաստան, արևելյան Սենեգալ, հյուսիսային Նիգերիա, Չեչնիա, Քաշմիր»,- թվարկված են վերոնշյալ հայտարության մեջ: Կոչ է արվում վերոհիշյալ երկրներում գտնվող Իսրայելի բոլոր քաղաքացիներին անհապաղ լքել այդ տարածքները:
Հայտարարության հեղինակները նաև մտահոգություն են հայտնում, որ Բելգիայում, Կանադայում, Ավստրալիայում, Ֆրանսիայում և Դանիայում տեղի ունեցած վերջին ահաբեկչությունները կարող են շարունակվել Իրաքի և Սիրիայի պատերազմի կապակացությամբ եվրոպական և հրեական թիրախներին ուղղված նոր հարձակումներով:
«Իրանի և «Հզբոլահի» ղեկավարած համաշխարհային ահաբեչությունը դեռ շարունակում է ողջ աշխարհում սպառնալ Իսրայելին և հրեաներին»: