Այսօր գերմանական հեղինակավոր Focus.de ինտերնետային կայքն անդրադարձել է բրյուսելյան ահաբեկչությանը` նշելով, որ Բրյուսելում իրագործած ահաբեկչական հարձակումներից հետո ճնշումը Բելգիայի անվտանգության հատուկ ծառայությունների վրա աճում է: Արևմտյան գաղտնի ծառայությունների կողմից նախորդ օրերին հնչած զանգվածային քննադատություններին, ինչպես և սպասելի էր, միացավ նաև Իսրայելը, որի քննադատությունը հաստատ սառն ապտակ էր Բելգիայի` իրենց գործընկերների երեսին: Ըստ իսրայելական «Haaretz»-ի` չորեքշաբթի Իսրայելի գաղտնի ծառայությունների նախարար Կանզը շատ սուր քննադատել է Բելգիայի իր գործընկերներին:
«Եթե նրանք շարունակեն շոկոլադ ուտել և վայելել կյանքը (…)` հստակ չփաստելով, որ Բելգիայում ապրող մահմեդականների մեծ մասը զբաղվում է ահաբեկչություն կազմակերպելով, ապա նրանք չեն կարող պայքարել այդ չարիքի դեմ»,- նշել է նա:
Կանզը նաև ավելացրել է, որ արմատական իսլամի, արևմտյան արժեքների հայտարարած պատերազմը հասել է իր գագաթնակետին:
Յուրիկ Գյուլբեկյան
Դանիա