«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչները ևս մեկ տեսանյութ են տարածել համացանցում, որտեղ գլխատվում է ամերիկացի մեկ այլ լրագրող՝ Սթիվեն Սոթլոֆը: Հաղորդում է Reuters-ը:
Տեսանյութում, որը վերնագրված է «Երկրորդ ուղերձը Ամերիկային», դիմակ կրող ահաբեկիչը գլխատում է լրագողին, ով կրկին նարնջագույն հագուստով է: Ահաբեկիչը նաև սպառնում է սպանել ևս մեկ գերու՝ բրիտանացի Դեյվիդ Հեյնսին:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը դեռևս չի հաստատել տեսանյութի հավաստիությունը, սակայն խոստացել է այն ուսումնասիրել:
Անկախ լրագրող Սթիվեն Սոթլոֆը գերեվարվել է 2013 թվականին: Իսլամիստները սպառնացել էին նրան սպանել, եթե ԱՄՆ-ն զորքը դուրս չբերի Իրաքից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ն նույն եղանակով իսլամիստները գլխատել էին ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին: