ԱՄՆ իշխանությունները հաստատել են, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչների կողմից համացանցում տարածած տեսանյութը, որտեղ պատրաստվում են գլխատել Սիրիայում գերեվարված ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին, իրական է:
Ամերիկացի լրագրող, 40-ամյա Ջեյմս Ֆոուլին անհետ կորել էր 2012 թվականի նոյեմբերի 22-ին:
Ֆոուլիի հարազատները ևս Ֆեյսբուքում հաստատել են նրա սպանության մասին լուրերը՝ նշելով, թե երբեք նրանով այդքան հպարտանալու առիթ չեն ունեցել: