ԱՄՆ նախագահի թեկնածուներից՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դոնալդ Թրամպը Միսիսիպիում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Իսլամակամ Պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ստեղծել են ԱՄՆ նախկին պետքարտուղար Հ.Քլինթոնը և նախագահ Բ.Օբաման։ «2009-2013 թթ. պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր Հիլարի Քլինթոնը։ Հենց այդ ժամանակ էլ սկսվեց «արաբական գարունը» և սկսվեցին կոնֆլիկտները Լիբիայում, իսկ հետո էլ Սիրիայում...»,-շարունակել է իր խոսքը Թրամպը։
Հ.Գ.
Շատ լավ է, որ նույն ԱՄՆ-ում կան մարդիկ, ովքեր բացեիբաց խոստովանում են, որ հենց իրենց հայրենիքն է այս հակամարդկային ահաբեկչական կազմակերպության «ծնողներից» մեկը։
«ԻՊ»-ի հիմնադիրներից են նաև ԱՄՆ-ի եվրոպական սատելիտ՝ Մեծ Բրիտանիան, ինչպես նաև Թուրքիան և Պարսից ծոցի մի քանի թագավորություններ։ Ամեն մեկն այստեղ իենց դերն ու նպատակներն ունեն. միտքը՝ ԱՄՆ-ին ու Իսրայելինն են, ֆինանսական հովանավորությունը սկզբից ապահովում էին Սաուդյան Արաբիան, Քաթարը, Քուվեյթը և ԱՄԷ-ն։ Ահաբեկիչների տեղաշարժը դեպի «զոհ ընտրված երկրներ» ապահովում են այդ «զոհերի» հարևանները։ Օրինակ՝ Սիրիայի պարագայում, դրանք են Թուրքիան և Հորդանանը։ Ու բոլորն այստեղ իրենց սեփական շահերն ունեն։
Հավելեմ, որ նույն ԱՄՆ-ն է ժամանակին ստեղծել այնպիսի ահաբեկչական կազմակերպություններ, ինչպիսիք են «Թալիբանը» և «Ալ Քաիդան», որոնց պարագլուխները ժամանակին ԱՄՆ ղեկավարների ամենացանկալի հյուրերն էին։