ermenihaber-ը գրում է. Թուրքիայի ազգային մեծ ժողովը կառավարությանը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ ռազմական գործողություններ իրականացնելու լիազորություն էր տվել, որից հետո «ԻՊ»-ն սպառնացել է Թուրքիային: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ակտիվ մեդիա» լրատվական կայքը, կազմակերպության «Twitter»-ի միկրոբլոգում հայտարարություն է հրպարակվել, որում ասվում է, որ Թուրքիան խաչակրաց արշավանքին մասնակցելու համար շատ ծանր կվճարի:
«Եթե Թուրքիան «ԻՊ»- դեմ պատերազմի մեջ մտնի, թող չկարծի, թե անվտանգ է մնալու: Թուրքիայում «ԻՊ»-ի հազարավոր համակիրներ կան: Մեր պատասխանը շատ ավելի ծանր կլինի»,-գրված է կազմակերպության «Twitter»-ի միկրոբոգում:
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը սպառնացել է Թուրքիային
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet