▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իսլամական պետության» սարսափելի տեսանյութերի հեղինակը թուրք է

ermenihaber-ը գրում է. «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության քարոզչական սարսափելի տեսանյութերի հեղինակն ազգությամբ թուրք  35-ամյա Ֆաթիհ Ք.-ն է: Նա ձերբակալվել է գերմանական հատուկ ծառայությունների կողմից: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Աքշամ» թերթը, հղում անելով գերմանական «Բիլդ» պարբերականին, Ֆաթիհ Ք.-ն գերմանական հետախուզության ուշադրության կենտրոնում էր հայտնվել 2009 թվականից, երբ հայտնի էր դարձել, որ նա նվիրատվություն է կատարել Ալ-Քաիդային:

Նույն թվականին  ծայրահեղական խմբավորումներին անդամակցելու կասկածանքով նրանից առգրավվել է անձնագիրը: 2010 թվականին որոշում է կեղծ փասթաթղթերով գնալ Աֆղանստան, սակայն մեկնում է Թուրքիա: 2011 թվականին վերադառնալով Գերմանիա՝ ձերբակալվում է փաստաթղթերի կեղծարարության մեղադրանքով, սակայն  երաշխավորությամբ ազատ է արձակվում: 2013 թվականին Ֆաթիհը կրկին Թուրքիայով գնում է Սիրիա, որտեղ անդամակցում է «ԻՊ»-ի խմբավորումներից մեկին, և ռազմական պատրաստություն անցնելով, մասնակցում է մարտերին: Մի քանի ամիս անց Գերմանիա վերադառնալիս ձերբակալվում է: Նրա տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել են «ԻՊ»-ի մասին քարոզչական տեսանյութեր:



Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին