Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր մինչ կառավարության նիստն անդրադարձել է վարչապետի հրաժարականի մասին լուրին: Պատասխանելով հարցին, թե Դաշնակցությունը կպահպանի իր պորտֆելները, ասաց՝ «իսկ պատճառ կա՞ չպահպանելու»:
Արծվիկ Մինասյանի խոսքով` ինքը տեղյակ չէ ՀՀ վարչապետի հրաժարականի և կառավարության լուծարման մասին լուրերից:
Վարչապետի հրաժարականի լուրը մեկնաբանեց նաև Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Վերջինիս խոսքով` ինքն էլ մյուսների նման մամուլից է տեղեկացել այդ մասին:
Հիշեցնենք, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ազատվելու է պաշտոնից և նրա փոխարեն նշանակվելու է Կարեն Կարապետյանը, ով արդեն Մոսկվայից ժամանել է Երեւան: