Չգիտես ինչու և չգիտես որտեղից, հենց հայտնի դարձավ, որ հայաստանը սկսում է Մքասային միությանն անդամակցության գործընթացը, սկսեցին լուրեր պտտվել, թե ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը հրաժարական է ներկայացնելու: Թե որտեղից են այդ լուրերը շրջանառության մեջ դրվում դժվար է ասել, սակայն սա ոչ առաջին և ոչ էլ վերջին դեպքը կլինի, երբ ասպարեզ է նետվում ՀՀ վարչապետի հնարավոր հրաժարականի մասին ասեկոսեն; Մինչդեռ ինչ պատճառ կա, որից դրդված վարչապետը հրաժարական ներկայացնի, եթե գոնե տեսանելի մակարդակում կամ հասանելի տեղեկատվության սահմաններում վերջինս վայելում է նախագահի լիակատար վստահությունն ու աջակցությունը և ամենայն հավականաությամբ կշարունակի պաշտոնավարությունը մինչև հաջորդ նախագահական ընտրություններ, եթե հանկարծ արտաքին քաղաքական գործոնների ազդեցությամբ վարչապետի փոփոխության անհրաժեշտություն չզգացվի; Ավելին, ՀՀ վարչապետն այսօր ոչ միայն հրաժարական չի տվել ի հեճուկս դրան սպասողների, այլև կառավարոթւյան նիստ է վարել; և նիստին թվարկել իր կառավարության ձեռքբերումները հինգ կետով, խոսել ամենօրյա աշխատանքային հարցերից՝ ասես ոչինչ էլ չի եղել:
Արսեն Լևոնյանի
Իսկ ո՞վ էր ասել, որ Վարչապետը հրաժարական պիտի տար
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet