▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկ բոլորս շարունակում ենք` Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ «Արի տուն» ծրագիր իրականացնել...

Ինչ ուզում է ասի Թալինի հանրապետական քաղաքապետ Սարգիս Արամյանը, միեւնույնն է չեմ հավատում: Ես գիտեմ տասնյակ սիրահայերի, ես գիտեմ ինչպես են նրանք աշխատում, ես գիտեմ թե ինչպիսի պատասխանատվությամբ են նրանք վերաբերվում իրենց աշխատանքին: Ես չեմ ճանաչում սիրիահայ Բողոս Աղոյանին, բայց ես գիտեմ թե ինչպես են իրենց պահում հանրապետական քաղաքապետերը եւ նրանց շրջապատը: Մենք գրեթե ամեն օր ենք հանրապետականների «քաջագործություններին» ականատես լինում:
Սարգիս Արամյանը հերքում է իր բարեկամների մասնակցությունը բժշկի ծեծին: Բայց կա որեւէ մեկը, որ հավատա նրան: Իհարկե, ոչ: Իսկ բոլորս շարունակում ենք Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ «Արի տուն» ծրագիր իրականացնել, խոսել Ցեղասպանության մասին, զանազան միջոցառումներ կազմակերպել սփյուռքի հետ կապերն ամրապնդելու համար ու զուգահեռ էլ՝ ծեծել Հայաստան վերադարձած սիրիահայ բժշկին: Բժիշկը, վստահ եմ, կհեռանա Հայաստանից: Հայրենիքը նրան միայն նվաստացրեց, մեր բոլորիս լուռ հայացքի ներքո, իսկ թալինցիներն էլ կշարունակեն հանդուրժել իրենց քաղաքապետին ու նրա շրջապատին:

 

Էդիկ Բաղդասարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին