▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իսկ այս ամենի մեղավորները իրենց երբեք մեղավոր չեն ճանաչելու». Տեսանյութ օկուպացված Ստեփանակերտից

Արցախցի վերլուծաբան, հասարակական-քաղաքական գործիչ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ այս ամենի մեղավորները իրենց երբեք մեղավոր չեն ճանաչելու և սեփական սխալները ընդունելու փոխարեն ողջ մեղքը բարդելու են ուրիշների վրա։ Նման մտածելակերպով առաջնորդվելու պարագայում որոշ ժամանակ անց կլինեն նորանոր տարածքային կորուստներ… Իսկ դուք ժամանակ եք վատնում սոցցանցերում միմյանց վիրավորելու և իրար հետ մրցելու, թե ով է ավելի հայրենասեր։
Պետք է վերջապես հասկանալ, որ վաղ թե ուշ ստիպված եք լինելու ամեն ինչ մի կողմ թողնել ու նստել մեկ սեղանի շուրջ և ընդհանուր հայտարարի գալ։
Իրար մեջ թշնամիներ մի փնտրեք, բոլորդ էլ ՀԱՅ եք և կանգնած եք նույն վտանգի առջև»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին