▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իռլանդացին կոչ է անում իր պապին Հայոց ցեղասպանության զոհ ճանաչել

Հյուսիսային Իռլանդիայից 64-ամյա Փոլ Մանուկը բրիտանական եւ իռլանդական կառավարություններին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանության զոհերին: Այս մասին գրում է «Coleraine Times»-ը

Տղամարդը  խոսքով`  իր պապիկը` Մանուկ Դիշչեքենյանը,  Թուրքիայի տարածքում գտնվող գյուղերից մեկում այլ տղամարդկանց հետ ներառվել է շարասյան մեջ, որից հետո նրանց որևէ մեկն այլևս չի տեսել:  

Փոլը վստահ է, որ իր պապիկը սպանվել և հողին է հանձնվել հայկական եղբայրական գերեզմանում, ինչն էլ հասկանալով` իր տատն որդու և չորս դուստրերի հետ անմիջապես փախել է գյուղից:

Փոլը  հավելել է, որ Մեծ Բրիտանիան Հայոց ցեղասպանության թեմային չի ցանկանում անդրադառնալ աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով, ինչին կհետևի նաև Իռլանդիան, քանի որ այն փոքր երկիր է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին